Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստները դժգոհ են իրենց թիմակցի՝ Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից Ա սերիայի 12-րդ տուրի «Միլանի» դեմ խաղում (1-0):
Ինչպես հաղորդում է Gazetta dello Sport-ը, թուրինյան ակումբի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապ է հաստատել պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ և հայտնել է վերջինս, որ ակումբը չի պատժելու Ռոնալդուին։ Պարատիչին, սակայն, հայտնել է Մենդեշին, որ ակումբում ցանկանում են, որ Ռոնալդուն հետևի ակումբի ներքին կարգուկանոնին։
Հայտնի է դարձել նաև, որ ակումբի ֆուտբոլիստները դժգոհ են մնացել 34-ամյա հարձակվողի պահելաձևից և ցանկանում են, որ Ռոնալդուն ներողություն խնդրի թիմակիցներից։