«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ ակումբում։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Հաղորդվում է, որ «ԼԱ Գելեքսիի» ղեկավարությունը բանակցություններ է վարում 38-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը երկարաձգելու համար։ Զլատանի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2019-ի թվականի դեկտեմբերի 31-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զլատան Իբրահիմովիչը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։