«Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը ցանկանում է հեռանալ ակումբից։
Գերմանացի ֆուտբոլիստը շարունակում է հիասթափված մնալ, որ չի հայտնվել թիմի հայտացուցակում Չեմպիոնների լիգայի համար։ Նրա և Մաուրիցիո Սարիի հարաբերությունները հարթ չեն։
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, ձմռանը Ջանին փորձելու են գնել եվրոպական երկու ակումբներ։ Խոսքը «Պարի Սեն Ժերմենի» և «Բարսելոնայի» մասին է։
Կատալոնական ակումբը պատրաստ է հանուն Ջանի վաճառել Իվան Ռակիտիչին ու Կառլոս Ալենյային։ ՊՍԺ-ն ուզում է ձեռք բերել գերմանացի կիսապաշտպանին, քանի որ «բոքս-թու-բոքս» խաղացող ֆուտբոլիստի կարիք ունի։