Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Դենտինյոն կիսվել է Կիևի «Դինամոյի» հետ կայացած խաղի որոշակի տհաճ մանրամասներով.
«Չեմ ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը, բայց չեմ կարծում, որ ադարացի է չխոսել տեղի ունեցածի մասին: Ես զբաղվում էի իմ ամենասիրելի գործով. ֆուտբոլ էի խաղում: Ցավոք, այդ օրն իմ կյանքի վատագույն օրն էր:
Խաղը ընթացքում մրցակիցի երկրպագուները 3 անգամ կապիկին բնորոշ ձայներ էին հանում, 2 անգամ՝ իմ հասցեին: Այդ ամենը դեռ իմ աչքերի առջև է: Ես չեմ կարողացել քնել և անընդհատ լացել եմ:
Գիտե՞ք, թե ես ինչ էի զգում. բողոք, թախիծ և զայրույթ, այն բանի գիտակցումից, որ նախապաշարմունքներով մարդիկ դեռևս հանդիպում են, կամ կան։
Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության համար»,-գրել է Դենտինյոն:
Հիշեցնենք, որ այդ խաղում, չհանդուրժելով մրցակցի երկրպագուների ռասիստական պահվածքը, Թայսոնը միջնամատ էր ցույց տվել երկրպագուների ուղղությամբ և գնդակով փորձել էր հարվածել, ինչից հետո մրցավարը կարմիր քարտով պատժել էր ֆուտբոլիստին: