Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի օգնի ընտրանուն առաջիկա երկու հանդիպումներում։
Հայաստանի ազգային հավաքականի՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին մարզումից հետո Գևորգ Ղազարյանը թեթև ցավեր էր զգացել ծնկի հատվածում:
Այդուհանդերձ, Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ևս մասնակցեց մարզմանը, որից հետո ցավը կրկին իրենց զգացնել տվեց: Նախնական հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ Ղազարյանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։