«Ռենի» կիսպաշտպան Էդուարդո Կամավիգան կարող է կարիերան շարունակել եվրոպական թոփ ակումբում: Այս մասին հաղորդում է L՛Equipe-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 17-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան» ու Մադրիդի «Աթլետիկոն»: Նշվում է, որ «Ռենը» ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կամավիգան հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական՝ Մոլդովայի ու Ալբանիայի հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերին պատրաստվելու: Նա կփոխարինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիին, որն ավելի վաղ լուրջ վնասվածք էր ստացել:
Կամավիգան «Ռենի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 16 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում և աչքի է ընկել 1 գոլային փոխանցմամբ: