Հայաստանի ազգային ընտրանին սկսում է հավաքը, ֆուտբոլիստները, անձնակազմը ժամանել են ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա:
Հրավիրված ֆուտբոլիստներից 19-ը արդեն միացել են հավաքին։ Կամո Հովհաննիսյանը, Արթուր Սարկիսովը, Ալեքսանդր Կարապետյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր՝ ավելի ուշ, իսկ Տիգրան Բարսեղյանը՝ նոյեմբերի 12-ի երեկոյան,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Այսօր՝ ժամը 17։30-ին, հավաքականը կանցկացնի առաջին՝ վերականգնողական մարզումը։
ՀՖՖ-ն ժամանումից տեսանյութ է հրապարակել.