Ավստրիայի առաջնության հերթական տուրում «Զալցբուրգը» 3:0 հաշվով հաղթել է «Վոլֆսբերգերին»:
Հեթ-տրիկ է ձևակերպել 19-ամյա Էրլինգ Հոլանդը:
Երիտասարդ ֆուտբոլիստը մրցաշրջանում արդեն 5-րդ հեթ-տրիկն է ձևակերպել: Նա նաև ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է:
Հոլանդի ծառայություններով առավելապես հետաքրքրված է «Բարսելոնան»: