Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը հաղթանակով է մեկնարկել Լոնդոնում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարը: Բյորն Բորգի անվան խմբում առաջին տուրում Տիմը 7:5, 7:5 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերին: Դիմակայությունը տևել է 1 ժամ 40 րոպե: Տիմը մեկ կրկնակի սխալ է կատարել և իրացրել է 3 բրեյք-փոյնթ՝ 5 հնարավորից: Ֆեդերերը 5 էյս է կատարել, խուսափել է մատուցման ժամանակ սխալներից ու իրացրել 1 բրեյք-փոյնթ:
Տիմը 5-րդ անգամ է հաղթում Ֆեդերերին պաշտոնական խաղերում: Անհատական դիմակայության հաշիվը դարձավ 5:2՝ հօգուտ ավստրիացու:
Ավելի վաղ այս խմբի մյուս դիմակայությունում Նովակ Ջոկովիչը 2 սեթում հաղթել էր իտալացի Մատեո Բերետինիին: