Լոնդոնում շարունակվում է ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարը։ Խաղային երկրորդ օրը պայքարի մեջ են մտել Անդրե Աղասի խմբի մասնակիցները։
Ստեֆանոս Ցիցիպասը երկու սեթում առավելության է հասել ռուս Դանիլ Մեդվեդևի նկատմամբ 7-6(5), 6-4 հաշվով։ Թենիսիստները միմյանց դեմ մրցում էին վեցերորդ անգամ։ Նախկինում հույն թենիսիստը չէր հաղթել Դանիլին։
Երեկոյան միմյանց դեմ մրցելու են Ալեքսանդր Զվերևն ու Ռաֆայել Նադալը։