Ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու չէ:
«Ես երբեք այդ պաշտոնի թեկնածու չեմ եղել: Ինձ դիմել են, բայց ես չեմ վազում աշխատանքի հետևից: Սակայն դա չի նշանակում, թե ես այլևս չեմ մարզելու», — Վենգերի խոսքերն է մեջբերել beIN Sports-ը:
2018 թվականից «Բավարիայի» մարզիչն էր Նիկո Կովաչը: Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Այնտրախտից» կրած 1-5 հաշվով պարտությունից հետո 48-ամյա մասնագետը հեռացվեց:
Վենգերը 22 տարի Լոնդոնի «Արսենալը» գլխավորելուց հետո 2018-ի ամռանը հեռացավ պաշտոնից: