«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի փոխարինումն Ա Սերիայի 12-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղում (1-0): Ֆուտբոլիստը փոխարինվեց խաղի 55-րդ րոպեին:
«Նա արեց ամեն հնարավորը, որ խաղա: Սակայն ես տեսնում էի, որ նա իրեն լավագույն ձևով չի զգում, և մտածեցի, որ ավելի լավ կլինի փոխարինել նրան: Բոլոր խաղացողներն էլ, որոնք ներդրվում են, որոշ ժամանակ նյարդայնացած կլինեն, երբ իրենց փոխարինում են», — Սարիի խոսքերն է մեջբերել Goal-ի թվիթերյան էջը:
Հիշեցնենք՝ Սարին Ռոնալդուին հանդիպման ընթացքում փոխարինում է արդեն երկրորդ խաղում անընդմեջ: Ավելի վաղ այս շաբաթվա ընթացքում ֆուտբոլիստն ավարտին չէր հասցրել ՉԼ խմբային փուլի՝ «Լոկոմոտիվի» հետ հանդիպումը: