Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Միլանի» դեմ Ա Սերիայի 12-րդ տուրի խաղի մասին:
«Բարդ խաղ, կարևոր հաղթանակ»,- Ինստագրամում գրել է պորտուգալացին ՝ կցելով լուսանկար խաղից։
Հիշեցնենք, որ պորտուգալացու թիմը 1-0 հաշվով հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ Պաուլո Դիբալայի գոլի շնորհիվ։
Ռոնալդուն փոխարինվեց երկրորդ խաղակեսում աջ ծնկի վնասվածքի պատճառով։