«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լքել է «Ալյանց Ստեդիում» մարզադաշտը՝ չսպասելով Ա Սերիայի 12-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղի ավարտին: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
«Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մաուրցիո Սարին հանդիպման 55-րդ րոպեին փոխարինեց պորտուգալացուն, որն անմիջապես ուղևորվեց հանդերձարան՝ պահեստայինների նստարանին տեղավորվելու փոխարեն:
Ռոնալդուի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Պաուլո Դիբալան, որն էլ խփեց հաղթական գոլը:
34-ամյա պորտուգալացին հեռացել է մարզադաշտից, երբ խաղի ավարտին դեռ 3 րոպե կար:
Ավելի վաղ Սարին նշել էր, որ Ռոնալդուն ցավեր ունի ծնկի շրջանում: Նշենք, որ Կրիշտիանուն փոխարինվում էր 2-րդ խաղն անընդմեջ: