«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մեկնաբանել է Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտությունը 1:3 հաշվով:
«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ «Լիվերպուլից» ավելի լավ խաղացինք։ Մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք, բայց նրանք մեր դարպասին մոտեցան երեք անգամ և երեք անգամ գոլ խփեցին։
Հեռանում ենք խառը զգացումներով, որովհետև ուզում էինք հաղթել։ Չեմ կարծում, որ մրցակիցն ավելի ուժեղ էր, բայց նրանք իրացրեցին իրենց պահերը», — ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում The Guardian-ը։