Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ Գրանիտ Ջական ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։
Իտալական մամուլը հայտնում է, որ հունվարին շվեյցարացին կտեղափոխվի «Միլան»։
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստն արդեն զբաղվում է նոր քաղաքում բնակարանի որոնմամբ:
Հիշեցնենք, որ Ջական «Քրիսթալ Փելասի» հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ վիճել էր «Արսենալի» երկրպագուների հետ։ Սկանդալի ֆոնին նրան դադարել են ընդգրկել հանդիպումների հայտացուցակում, իսկ հետո զրկել ավագի թևկապից ։