«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» (3:1) հանդիպումից հետո «քաղաքայինների» գլխավոր մարզիչԽոսեպ Գվարդիոլան մոտեցել է մրցավարներին և ասել. «Շատ շնորհակալություն ձեզ»,- հայտնում է BBC-ն:
Հետխաղյա ասուլիսում իսպանացուն հարցրել են, թե արդյո՞ք դա սարկազմ չէր: Պեպը պատասխանել է. «Ոչ, որևէ զարկազմ չկար»:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան դժգոհեց մրցավարներից այն պահին, երբ իր կարծիքով երկրորդ անգամ մրցավար Մայքլ Օլիվերը չնկատեց ձեռքով խաղ և 11-մետրանոց չնշանակեց: