Հայտնի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել Անգլիայի Պրեմիեր-լիգայում չեմպիոնական մրցավազքի մասին:
«Եթե թիմը հետևում է առաջատարին, պետք է զգա, որ ունակ է հասնելու նրան: Եթե թիմը մեծ առավելությամբ գլխավորում է աղյուսակը, ապա նա պետք է հասկանա, որ դա դեռ վերջը չէ: Այստեղ՝ իմ դիրքից, ես տեսնում եմ, որ ամեն ինչ արդեն որոշված է, եթե միայն տեղի չունենա ինչ-որ դրամատիկ պահ վնասվածքների առումով, ինչը կարող է թիմին դուրս թողնել մրցավազքից:
«Սիթին» ունակ է հաղթելու 7, 8 և անգամ 9 խաղ անընդմեջ, բայց ես չեմ հասկանում, ինչպես կարող է «Լիվերպուլը» կորցնել 9 միավորի առավելությունը: Իհարկե, թիմը կարող է վնասվածքների բախվել, բայց դա մեծագույն ակումբ համարվելու մի մասն է», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը: