Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում կապույտների հեռանկարների մասին:
«Մարզչական շտաբը ֆանտաստիկ աշխատանք է կատարում։ Թիմն այժմ բարձրակարգ ֆուտբոլիստների հիանալի խառնուրդ ունի երիտասարդ տղաների հետ, որոնք հիանալի են ընդգրկվել թիմում։ Այժմ կհետևեմ, թե արդյոք նրանք բալանս են գտել գեղեցիկ ֆուտբոլի և պրագմատիզմի միջև, առանց որի չեն կարող շրջանցել թոփ-մակարդակի խաղերը: Ես չեմ հավատում, որ նրանք մրցաշրջանը կավարտեն երկրորդ տեղում, բայց միանգամայն թույլ եմ տալիս, որ նրանց կհաջողվի ավարտել առաջին քառյակում», — Մոուրինյոյի խոսքը մեջբերում Է Sky Sports-ը։