«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Անգլիայի առաջնությունում իր թիմի հեռանկարների մասին:
«Ասել, որ մենք տիտղոսի հավակնորդ ենք, բավականին միամիտ կլինի, չէ՞ որ դեռ մրցաշրջանի 1/3 էլ չի անցել: Եթե մենք շարունակենք ցուցադրել այն մարզավիճակը և հասնենք անհրաժեշտ արդյունքների, ապա կկարողանանք կրճատել միավորների տարբերությունը: Կարծում եմ՝ դա էլ կլինի առաջին քայլը: Հիմա մենք լավ մարզավիճակում ենք», — Լեմպարդի խոսքերն է մեջբերել Daily Express-ը:
Լեմպարդը ստացել է հոկտեմբեր ամսի՝ ԱՊԼ-ի լավագույն մարզչի կոչումը՝ շրջանցելով «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:
«Չելսին» ԱՊԼ-ի 12 տուրերից հետո վաստակած 26 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ «Լիվերպուլին» զիջելով 8 միավորով: