«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան գոլի հեղինակ դարձավ Ա Սերիայի 13-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղում (1-0): Խաղից հետո ֆուտբոլիստը խոսել է իր տպավորություններից:
«Մենք կարևոր հաղթանակի հասանք, և կարևոր չէ՝ ով գոլը խփեց: Սա մեր լավագույն խաղը չէր, բայց հանուն մեր գլխավոր նպատակի՝ սկուդետոյի, մենք պետք է հաղթենք ամեն գնով:
«Միլանը» լավագույնս չի մեկնարկել, բայց մնում է «Միլանը»: Սա հիանալի թիմ է փորձառու խաղացողներով, որոնք ունակ են խնդիրներ ստեղծելու մրցակցի համար, բայց Շչեսնին շատ լավ խաղաց:
Ոչ ոք չի սպասում, որ ես գոլ կխփեմ աջ ոտքով: Այնպես ստացվեց, որ ստիպված էի աջով հարվածել: Բարեբախտաբար, ստացվեց խփել:
Հիմա թվում է, թե սկուդետոն կհաղթի «Ինտերը» կամ «Յուվենտուսը», բայց առջևում շատ խաղեր կան», — Դիբալայի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: