Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը մարզվել է Ուելսի ազգային հավաքականի հետ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
30-ամյա ուելսցին նախորդ միջազգային դադարից հետո վնասվածքով միացավ «արքայական» ակումբին և այս ողջ ընթացքում ոչ մի հանդիպում չի անցկացրել։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Էյբարի» դեմ (4-0) խաղի նախօրեին հայտարարել էր, որ Բեյլը վնասվածք չունի, սակայն չի կարող օգնել թիմին։