«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն գնահատել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ակուբի հետ պայմանագիրը երկարաձգելու հավանականությունը:
«Մեսսին վաստակել է անձամբ որոշելու իրավունքը՝ կերկարաձգի՞ արդյոք պայմանագիրը: Եթե նա առաջվա պես ուժեղ ու ամբիցիոզ է, ապա կանի դա: Նա մի քանի շաբաթ առաջ ասում էր, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում»: Վերջին մրցաշրջաններում նա եղել է մեր առաջատարը, և ես կասկած չունեմ, որ նա կմնա ակումբում ևս 4-5 տարի:
Ես չեմ կասկածում, որ երբ նա ավարտի ֆուտբոլային կարիերան, մինչև կյանքի վերջ կապված կլինի «Բարսելոնայի» հետ», — Բարտոմեուի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:
Այս մրցաշրջանում Մեսսին մասնակցել է Պրիմերայի 7 խաղի, որոնցում դարձել է 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: