Լոնդոնի «Արսենալի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Լուիս Էնրիկեն, հայտնում է El Confidencial-ի լրագրող Կիկե Մարտինը Twitter-ի իր էջում:
Աղբյուրի տվյալներով՝՝ լոնդոնյան ակումբի մարզական տնօրեն Ռաուլ Սանլեին շատ է ցանկանում իսպանացուն թեսնել անգլիական ակումբի ղեկին։
«Արսենալը» չի կարողանում հինգ անընդմեջ խաղ հաղթանակ տանել։ Անգլիական Պրեմիեր լիգայում «զինագործները» զբաղեցնում են 6-րդ տեղը։
49-ամյա Լուիս Էնրիկեն ներկայումս գործազուրկ է։ Մասնագետի վերջին աշխատավայրը Իսպանիայի հավաքականն էր, որը նա լքել էր դստեր ծանր հիվանդության պատճառով։