ATP-ի երիտասարդական մրցաշարը գործում է 3 տարի: Մրցաշարը հիմնականում օգտագործվում է որպես փորձադաշտ: Միլանում թենիսիստները կարողանում են ընդմիջմանը շփվել մարզիչների հետ, եզրային մրցավարներին փոխարինել են Hawk-Eye համակարգերը, իսկ խաղերն անցկացվում են 5 սեթից՝ 4 հաղթական գեյմով (բացառությամբ tie-break-ի):
Նախորդ տարի Hawk-Eye համակարգից բացի, ներմուծվեց նաև VAR համակարգը, որի շնորհիվ մրցավարները կաողանում են դիտել ցանկացած վիճելի պահի կրկնապատկերը:
Այս տարվա մրցաշարում զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Ռուդ-Դավիդովիչ դիմակայության ժամանակ նորվեգացու հարվածի ժամանակ գնդակը դիպել է մեծ լուսատախտակին: Մրցավարը չի նկատել և միավորը տվել է հենց նորվեգացուն, քանի որ հարվածից հետո իսպանացին չէր շարունակել խաղը: Տեսնելով մրցավարի տարօրինակ որոշումը, Դավիդովիչը բողոքարկել է, իսկ գլխավոր մրցավարը նայելով կրկնապատկերը, միավորը տվել է Իսպանիայի ներկայացուցչին: