Բունդեսլիգայի 11-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց Դորտմունդի «Բորուսիային»:
Հանդիպման 47-րդ րոպեին Սերժ Գնաբրին հաշիվը դարձեց 2-0 Թոմաս Մյուլերի գոլային փոխանցումից հետո: Այդ փոխանցումը գերմանացու համար 100-րդն էր Բունդեսլիգայում:
Այս խաղում նա ևս մեկ անգամ աչքի ընկավ՝ դուբլի հեղինակ դառնալու հնարավորություն տալով Լևանդովսկուն:
Մյուլերը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվում է 21-րդ դարում գերմանական Բունդեսլիգայում հատել 100 գոլային փոխանցման շեմը: