Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը բացատրել է, թե ինչու է որոշել հրաժարվել ATP Cup-ի մասնակցությունից, ինչպես նաև աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ ցուցադրական դիմակայությունն անվանել է երազանքների խաղ:
«Հարավային Ամերիկայում ցուցադրական մրցաշարը առաջնայինությունների մեջ է: Երբ իմացա, որ Ստենը չի խաղալու ATP Cup-ում, իսկ իմ ընտանիքը հրաժարվեց Սիդնեյ մեկնելու գաղափարից, ես նախընտրեցի մնալ տանը՝ հարազատներիս հետ, հանգիստ մարզվել ու նախապատվությունը տալ Australian Open-ին և ATP Ամփոփիչ մրցաշարին:
Փետրվարի 7-ին ինձ սպասվում է երազանքներիս խաղը Ռաֆայել Նադալի հետ: Ես փորձել եմ նրանց հետ համաձայնության գալ մի քանի տարի շարունակ, ինձ համար դա կարևոր էր: Արդյունքում պետք էր ինչ-որ բան զոհել, ստիպված էի ընտրել ATP Cup-ը: Երջանիկ կլինեի, եթե խաղայի այնտեղ, բայց ինձ համար սա կարևորության այն մակարդակը չէ», — Ֆեդերերի խոսքերն է մեջբերել Metro-ն: