«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն վնասվածք է ստացել Լա լիգայի 13-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղում (4-1):
Պորտուգալացի ֆուտբոլիստը փոխարինվել է 23-րդ րոպեին։ Նրա փոխարեն հանդիպումը շարունակել էր Սերխիո Բուսկետսը։
Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, Սեմեդուն ոտքի ստորին հատվածի վնասվածքի պատճառով բաց է թողնելու հինգ շաբաթ։
Ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 12 խաղերում Սեմեդուն 3 գոլային փոխանցում է կատարել։