Անդրեյ Յարմոլենկոյի գործակալ Վադիմ Շաբլիյը խոսել է ֆուտբոլիստի՝ անգլիական <<Վեսթ Հեմում>> կարգավիճակի մասին.
<<Երբ ասում են, որ Յարմոլենկոն կարիերայի անհաջող հատված է ունեցել Դորտմունդում, ես զարմանում եմ: Նա դուրս էր գալիս փոխարինման և մշտապես աչքի ընկնում արդյունավետ գործողությամբ: Հիմա նա հայտնվել է այնպիսի ակումբում, որտեղ իրեն սիրում ու գնահատում են: Սոցիալական ցանցերում ամեն երրորդ հրապարակումը նրա մասին է:
Անգլիական թիմերի մոտեցումն ավելի դասական է: Երբ Անդրեյը վնասվածք ուներ, ակումբից ամեն օր գալիս ու հետաքրքրվում էին նրա առողջությամբ, իսկ <<Բորուսիայում>> նման բան չկար: Մարզիչը ոչ մի անգամ չի եկել ու խոսել ֆուտբոլիստի հետ>>,- ասել է գործակալը: