Բրազիլիայում ընթացող Մ-17 ԱԱ-ում հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները:
1/8 եզրափակչում Հրվ. Կորեան 1-0 հաշվով հաղթել է Անգոլային: Մեքսիկան 2 անպատասխան գնդակ է ուղարկել Ճապոնիայի դարպասը:
Հոլանդիան 3-1 հաշվով առավելության է հասել Նիգերիայի նկատմամբ: Իսկ Պարագվայը, ծանրագույն պայքարում՝ 3-2 հաշվով հաղթել և պայքարից դուրս է թողել արգենտինացիներին:
Փոխչեմպիոն Իսպանիան 2-1 հաշվով հաղթել է Սենեգալին, իսկ Ֆրանսիան 4 անպատասխան գնդակ է ուղարկել Ավստրալիայի դարպասը:
Իտալիան 1-0 հաշվով հաղթեց Էկվադորին, Իսկ Բրազիլիան 3-2 պարտության մատնեց Չիլիին:
Այսպիսով, քառորդ եզրափակչում Մեքսիկան կմրցի Հրվ. Կորեայի, Հոլանդիան՝ Պարագվայի, Իսպանիան՝ Ֆրանսիայի, իսկ Իտալիան՝ Բրազիլիայի հետ: