«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլով է աչքի ընկել Բունդեսլիգայի 11-րդ տուրի կենտրոնական՝ «Բավարիա» — «Բորուսիա» խաղում:
2-րդ գնդակը լեհ հարձակվող համար դարձավ 16-րդը Բունդեսլիգայի մեկնարկային 11 խաղերում: Ինչպես հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը՝ 31-ամյա ֆուտբոլիստին հաջողվել է գերազանցել ակումբի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերի ռեկորդը, որը 1968/69 մրցաշրջանի մեկնարկում նույն ժամանակահատվածում խփել էր 15 գոլ:
Մյուլերը «Բավարիայի» գույները պաշտպանել է 1964-ից 1979 թվականներին:
Լևանդովսկին «Բավարիայի» գույները պաշտպանում է 2014 թվականից: