Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Արարատին»: «Նաիրի»/«Ալաշկերտ» ստադիոնում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Մեկնարկից 4 րոպե անց Արտակ Ալեքսանյանը դիպուկ է իրացրել 11-մետրանոցը: Ավելացված 1-ին րոպեին 11-մետրանոց է նշանակվել «Արարատի» դարպասին, որը հստակ է իրացրել Գալվաոն:
Երկրորդ կեսում դարպասի գրավում չի արձանագրվել:
Այս ոչ-ոքիից հետո «Արարատը» 26 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, «Ալաշկերտը» 23 միավորով հավասարվում է մեկ հանդիպում պակաս անցկացրած «Արարատ-Արմենիային»: