«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարծիք է հայտնել «Միլանի» հետ Ա Սերիայի 12-րդ տուրում կայանալիք խաղի մասին:
««Միլանն» առաջնությունը լավագույնս չի մեկնարկել, բայց լավ թիմ է: Խաղը հեշտ չի լինելու: Մենք ստիպված կլինենք խաղալ այլ ինտենսիվությամբ:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին՝ տեսնենք կխաղա՞ արդյոք նա: Կրիշտիանուի մոտ ոչ մի լուրջ բան չկա, բայց թեթև ցավ է զգում ծնկի շրջանում», — Սարիի խոսքերն է մեջբերել «Յուվենտուսի» թվիթերյան էջը:
«Յուվենտուս» — «Միլան» խաղը կկայանա նոյեմբերի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: