«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է լինել «Ռեալի» տրանսֆերային հետաքրքրություններ առանցքում:
El Desmarque-ն հայտնում է, որ «արքայական» ակումբը աղմկալի առաջարկ է պատրաստել:
Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդ» բաց թողնել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին և խոշոր գումար վճարել՝ 80 միլիոն եվրո:
Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է նաև նրա նախկին թիմը՝ «Յուվենտուսը»:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում Պոգբան 5 հանդիպման է մասնակցել՝ կատարելով 2 գոլային փոխանցում: