Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Չելսին» ընդունել էր «Քրիսթալ Փելասին»:
Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում և ավարտվել 2:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
«Ազնվականները» 52-րդ րոպեին առաջ անցան հարձակվող Թեմմի Աբրահամի դիպուկ հարվածի շնորհիվ, որն իր գոլերի քանակը հասցրեց 10-ի և շրջանցեց Վարդիին, որը նույնպես 10 գոլ է խփել, սակայն կատարել է մեկ գոլային փոխանցում պակաս: 79-րդ րոպեին կապույտների առավելությունը կրկնապատկեց կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը։
«Չելսին», հավաքելով 26 միավոր, անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ տեղ և այժմ զիջում է միայն «Լիվերպուլին» (31):