Լիգա 1-ի 13-րդ տուրում այսօր՝ նոյեմբերի 9-ին ՊՍԺ-ն հյուրընկալվելու է «Բրեստին»:
Այդ հանդիպումը բաց կթողնի Կիլիան Մբապեն, հայտնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:
Պատճառը վնասվածքն է, որը ֆրանսիացին ստացել է «Բրյուգեի» հետ խաղում:
Հիշեցնենք, որ «Բրեստի» դեմ խաղը բաց է թողնելու նաև Նեյմարը, ով դեռ չի ապաքինվել վնասվածքից:
Թեթև վնասվածք ունեցող Մաուրո Իկարդին հայտացուցակում է: