Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուր է գնալու «Լիվերպուլին»։
Հանդիպումից երկու օր առաջ «քաղաքայինները» անվտանգության երաշխիքներ են պահանջել «Լիվերպուլից»։ «Ման․ Սիթիում» մտահոգված են, որ կարող է կրկնվել 2018 թվականի ապրիլի դեպքը, երբ «մերսիսայդցիների» երկրպագուները հարձակվել էին «քաղաքայինների» ավտոբուսի վրա, իրեր նետել, ինչից ավտոբուսը լուրջ վնասներ էր կրել։
«Ման․ Սիթիում» վստահ են, որ «Լիվերպուլի» ներկայացուցիչները լրջությամբ կմոտենան առաջ քաշած խնդրին ու կապահովեն պատշաճ անվտանգություն։
Հաղորդվում է, որ հյուրերը նախատեսում են գաղտնի պահել այն ճանապարհը, որով ուղևորվելու են։