Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը բաց կթողնի Հունաստանի և Իտալիայի հավաքականների դեմ կայանալիք հանդիպումները: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Հոֆենհայմ» ակումբից նամակ ենք ստացել, որում հաղորդվում է, որ Սարգիս Ադամյանը ազրի մկանային վնասվածք է ստացել և խաղադաշտ կվերադառնա 2 շաբաթից»,- գրված է ՀՖՖ-ի twitter-ի պաշտոնական էջում։