ԱՊԼ-ի 12-րդ տուրի կենտրոնական խաղը կայանալու է «Էնֆիլդում»՝ «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի»: Տանտերերի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ ընդգծել է հանդիպման կարևորությունը.
«Կիրակի պետք է խաղանք մեր լավագույն խաղը: Ստադիոնում բոլորը պետք է լավ մարզավիճակում լինեն, նույնիսկ հոթ-դոգ վաճառող տղաները:
Բոլորս պետք է պատրաստ լինենք առաջին վայրկյանից: Պետք է բոլոր մտքերը հավաքել և ֆուտբոլ խաղալ»,- մասնագետի խոսքն է մեջբերել Goal.com-ը: