ԱՊԼ-ի 12-րդ տուրում «Լեսթերը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Արսենալին»:
Թիմերն առաջին խաղակեսում չկարողացան դարպասի գրավում արձանագրել: Միայն 68-րդ րոպեին Ջեյմի Վարդիին հաջողվեց բացել հաշիվը: 75-րդ րոպեին Ջեյմս Մեդիսոնը կարողացավ կրկնապատկել իր թիմի առավելությունը:
«Լեսթերն» այս հաղթանակից հետո հավաքեց 26 միավոր ու բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Արսենալը» 17 միավորով 6-րդ հորիզոնականում է: