Այսօր՝ նոյեմբերի 9-ին իր ծննդյան 71-րդ տարեդարձն է նշում անվանի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն:
Բոնդարենկոն «Արարատում» խաղերի մասնակցությունների թվով ռեկորդակիր է (392 խաղ)։ «Արարատի» կազմում 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 թվականին՝ փոխչեմպիոն, 1975 թվականին՝ դարձյալ գավաթակիր։ Խաղացել է Խորհրդային Միության ֆուտբոլի օլիմպիական երիտասարդական հավաքականում (4 խաղ)։
Բոնդարենկոն պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
ArmSport.am-ը միանում է շնորհավորանքներին՝ մեր հայրենակցին մաղթելով քաջառողջություն և մեծ եռանդ նոր ծրագրեր իրագործելու համար: