Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց Դորտմունդի «Բորուսիային»:
Առաջին գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին՝ 17-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսի մեկնարկում մյունխենցիների առավելությունը կրկնապատկեց Սերժ Գնաբրին: 76-րդ րոպեին Լևանդովսկին դուբլ ձևակերպեց: Հանդիպման վերջնամասում «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Թոմաս Մյուլերն այս խաղում աչքի ընկավ երկու գոլային փոխանցմամբ: Եվս մեկն իր ակտիվում գրանցեց Բենժամեն Պավարը:
«Բավարիան» այս հաղթանակից հետո 21 միավոր վաստակեց ու բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Բորուսիան» 19 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական: