«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ բանակցություններ է վարել Մյունխենի «Բավարիայի» հետ։
«Հիմա «Բավարիայի» մոտ անցումային շրջան է։
«Բավարիայից» զանգահարել են ինձ ու առաջարկել են գլխավորել թիմը և խնդրել են պատասխանել շաբաթվա ընթացքում»,-Վենգերի խոսքերն է մեջբերում beiN Sports-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» մերժել է Արսեն Վենգերի թեկնածությունը թիմը գլխավորելու համար։