«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղում ոչ միտումնավոր վնասվածք է հասցրել «Սլովանի» պաշտպան Կենան Բայրիչին:
Պաշտպանը ստացած հարվածից հետո ընկել է և կորցրել գիտակցությունը: Մոտ 10 րոպե նրան օգնություն են ցուցաբերել։ Պաշտպանին դաշտից տարել են պատգարակով և հոսպիտալացրել։
— Drafts 2.0 (@drafts_2) November 8, 2019
«Նա գիտակցության մեջ է, բայց ուղեղի ցնցում է ստացել։ Այսօր նա թիմի հետ չի վերադառնա Սլովակիա, այլ կմնա հիվանդանոցում բժիշկների հսկողության ներքո», – «Սլովանի» գլխավոր մարզիչ Յան Կոզակի խոսքն է մեջբերում է BBC-ն: