Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավարությունը դժգոհ է Ռուսաստանի հավաքականի նոր մարզավիճակից, հաղորդում Է «Мутко против» Telegram-ի ալիքը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ՌՖՄ-ում քննադատության են ենթարկել հանդերձանքի որակը, ինչպես նաև այն, որ դիզայնը քիչ բանով է տարբերվում նախորդից: Բացի այդ, վերնաշապիկի թևքի հատվածում ռուսական դրոշը թարս է:
Չի բացառվում, որ ՌՖՄ-ն խզի պայմանագիրը Adidas ընկերության հանդերձանքի արտադրողի հետ։ Այս պահին գործում է մինչև 2021 թվականը տարեկան մոտ 400 մլն ռուբլի արժողությամբ համաձայնագիր։