Իսպանիայի Պրիմերայի 13-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվելու է «Էյբարին»։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 19 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Հայտացուցակից դարձյալ դուրս են մնացել Գարեթ Բեյլն ու Խամես Ռոդրիգեսը։ Այս անգամ ցանկից դուրս է մնացել նաև Լուկա Յովիչը։
Դարպասապահներ — Արեոլա, Կուրտուա, Ալտուբե
Պաշտպաններ — Կարվախալ, Միլիտաո, Ռամոս, Վարան, Մենդի
Կիսապաշտպաններ — Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Իսկո
Հարձակվողներ — Ազար, Բենզեմա, Վասկես, Բրահիմ, Վինիսիուս, Ռոդրիգո