«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 16-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը պատասխանել է այն հարցին, թե որ հանդիպումներն է նա համարում իր կարիերայի ամենահիշարժան խաղերը:
«Այժմ նման խաղերը երկուսն են՝ Australian Open 2012-ի եզրափակիչը Ռաֆայել Նադալի հետ և Ուիմբլդոն-2019-ի եզրափակիչը Ռոջեր Ֆեդերերի հետ։ Բանն այն է, որ ես նրանց հաղթել եմ։ Ինձ համար պատիվ էր մասնակցել նման հանդիպումներին», — Ջոկովիչի խոսքը մեջբերում է Tennis World USA-ն ։
2012 թվականի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում Նովակը հաղթանակ է տարել 5:7, 6:4, 6:2, 6:7 (5:7), 7:5: Հանդիպման տեւողությունը կազմել է 5 ժամ 53 րոպե:
Ուիմբլդոնում 2019-ի տիտղոսի համար պայքարում բելգրադցի թենիսիստը հաղթել է Ֆեդերերին 7:6 (7:5), 1:6, 7:6 (7:4), 4:6, 13:12 (7:3): «Մենամարտը» տևել է 4 ժամ 55 րոպե։