ՊՍԺ-ն հնարավոր է նոր պայմանագիր առաջարկի Նեյմարին։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ն։
Ֆրանսիական ակումբի հետ բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։ Նախորդ մրցաշրջանի ընթացքում քննարկվել է Նեյմարի հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը հնարավոր է նոր պայմանագիր կնքեն։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարը մոտ էր Իսպանիա վերադառնալուն, սակայն գործարքը այդպես էլ չկայացավ։