Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրը մեկնարկեց «Գանձասար-Կապան» — «Ուրարտու» հանդիպումով. տանտերերը պարտվեցին 2:4 հաշվով:
23-րդ րոպեին Գեղամ Հարությունյանը հստակ է իրացրել 11-մետրանոցը` բացելով հաշիվը: 39-րդ րոպեին անկյունայինի փոխանցումից հետո Սիմոն Սինյավսկին հավասարեցրել է հաշիվը:
53-րդ րոպեին նույն Սինյավսկին առաջ մղեց արդեն «Ուրարտուին»: 74-րդ րոպեին Վարդան Պողոսյանը հավասարեցրեց հաշիվը:
Հանդիպման ավարտին մոտ «Ուրարտուն» խաղային առավելություն ձեռք բերեց և կարողացավ հաղթանակ կորզել. նախ 79-րդ րոպեին Եվգենի Բուդնիկը գնդակն ուղարկեց անպաշտպան մնացած դարպասը, ապա հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Կոբզարը գլխի դիպուկ հարվածով ձևակերպեց վերջնարդյունքը` 2:4:
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 15 միավորով բարձրանում է 7-րդ հորիզոնական, «Գանձասար-Կապանը» 10 միավորով նախավերջինն է:
Տեսանյութը` շուտով: