«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հնարավոր է գլխավորի «Բավարիան»։ Այս մասին հաղորդում է Gazetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան։
Պորտուգալացի մասնագետը ցանկանում է մյունխենյան ակումբի հետ պայմանագիր կնքել մինչև 2022 թվականը։ «Բավարիան» դիտարկում է այս տարբերակը։
Նախատեսվում է, որ որոշումը ընդունվելու է միջազգային դադարի ընթացքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» հրաժարվել է Արսեն Վենգերի ծառայություններից։ Գերմանական ակումբը դիտարկում է նաև Էրիկ տեն Հաագի և Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունները։